Ֆրանսիայի ահաբեկչությունից հետո բնակիչները մեծ քանակությամբ հանգստացնող դեղեր են գնում, գրում է The Times-ը՝ վկայակոչելով  Celtipharm խորհրդատվական ընկերությունը:

Ըստ տվյալների՝ հանգստացնող եւ քնաբեր դեղամիջոցների վաճառքը 18,2%-ով ավելացել է հունվարի 9-ից 13-ն ընկած հատվածում:

Celtipharm-ի ղեկավար Պատրիկ Գերենը նշել է, որ այս վիճակագրությունը հիմնված է ֆրանսիացի 4,8 հազար դեղագրծներից ստացած տվյալների վրա: Ըստ Գերենի՝ իրավիճակն աննախադեպ է: 

«Մենք հոգեբանական շատ ուժեղ ներգործություն զգացինք, դա մեծ ցնցում էր», – հայտարարել է համալսարանի դեղագիտության պրոֆեսոր Բորդո Բերնար Բեգոն: Բացի դրանից,  Ֆրանսիայում աճել է հոգեբանների խորհրդատվությունների պահանջարկը, փոխանցում է Gazeta-ն:

Նշվում է նաեւ, որ ֆրանսիացիները դադարել են սեզոնային զեղչեր հայտարարած խանութներ գնալը, ընդ որում՝ ոչ միայն նոր հարձակումներից զգուշանալու, այլեւ այն պատճառով, որ խիստ կոտրված են նոր հագուստ ձեռք բերելու համար: Հարցումները վկայում են, որ հունվարի 7-ին մեկնարկած զեղչերի առաջին շաբաթը (այսինքն՝ Charlie Hebdo-ի վրա հարձակվելու օրը), գնումներ կատարել է Ֆրանսիայի բնակչության միայն  49% -ը: