Ֆրանսիայում գիշերվա ընթացքում տասը մարդ է ձերբակալվել Փարիզի հարձակումների հետաքննության շրջանակում, փոխանցում է Agence France-Presse-ը: Այս մասին հայտնում է իրավապահ մարմինների աղբյուրը:
Ձերբակալությունները կատարվել են Փարիզի արվարձաններում: Ձերբակալվածները հարցաքննվել են հանցագործներին «հնարավոր նյութատեխնիկական օգնություն ցուցաբերելու» առնչությամբ: Մասնավորապես, դա վերաբերում է նրանց մեքենա եւ զենք տրամադրելուն, փոխանցում է Gazeta-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայում ահաբեկչությունների շարքից հետո ահաբեկչությանը սատարելու մասին 50-ից ավելի գործ է հարուցվել: Նման վիճակագրություն է ներկայացրել Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը:




























