Դուբայի ոստիկանությունը ավելացրել է քաղաքում տեսահսկող սարքեր թիվը: Այժմ դրանք ամեն փողոցում կան, հայտնում է Arabian Business պորտալը՝ կայակոչելով իրավապահ մարմիններում անվտանգության դեպարտամենտի ներկայացուցիչներին: Սարքերի հստակ թիվն անհայտ է, սակայն, ըստ կայքի, դրանց թիվն ավելացել է 25 հազարով՝ 2010թ. համեմատ:

«Տեսացիկներն այժմ հաստատված են Դուբայի ցանկացած անկյունում, այդ թվում նաեւ քաղաքի նոր թաղամասերում: Մենք դրանք տեղադրել ենք ողջ քաղաքում», — ասել է ոստիկանության ներկայացուցիչ Նասեր Իբրահիմ Քազիմը: 

Տեսացիկների թիվը կրկնապատկել են նաեւ Դուբայի միջազգային օդանավակայանում՝ 1,6 հազարից մինչեւ 3 հազար, նշել է նա: Ըստ նրա՝ անվտանգության նման միջոցներն անհրաժեշտ են, մասնավորապես, հանցագործներին հետեւելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:  

Ավելի վաղ Դուբայի ոստիկանությունը տեսահսկող սարքերի  օգնությամբ հաշված ժամերի ընթացքում կարողացել էր  դուրս գալ 9,5 մլն դոլար արժողությամբ զարդեր առեւանգած հանցագործի հետքի վրա: