2015թ. հունվարի 1-ի դրությամբ Էստոնիայի բնակչության թվաքանակը կազմել է 1, 312 մլն մարդ՝ անցած տարվա համեմատությամբ 3600-ով ավելի քիչ:

Բնակչության թվաքանակի նվազման հիմնական պատճառներն են բացասական բնական հավելաճը (մահացությունը գերազանցում է ծնելիությունը), ինչպես նաեւ բացասական միգրացիոն հաշվեկշիռը (մեկնողների թիվը գերազանցում է ժամանողների թվին), հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

2014թ. Էստոնիայում ծնվածների թիվը կազմել է 13,7 հազար մարդ (անցած տարվա համեմատությամբ 200-ով ավելի շատ), իսկ մահացածների թիվը՝ 15,5 հազար: Այսպիսով, բնակչության բնական հավելաճը բացասական է: 2014թ. ժամանածների թիվը կազմել է 2900 մարդ, իսկ մեկնողներինը՝ 4600: