Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսի արժեքը բարձրացել է 3,6%-ով՝ բարելի դիմաց կազմելով 50,07 դոլար:
Նավթի թանկացումը տեղի է ունենում Միջազգային էներգետիկ գործակալության հունվարյան զեկույցի ֆոնին, որտեղ վերջինս նավթի գների անկման պատճառով ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրների նավթի հանույթի աճի կանխատեսումը, դեկտեմբերյան կանխատեսումների համեմատությամբ նվազեցրել է օրական 350 հազար բարելով: Այժմ փորձագետները ակնկալում են, որ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրների կողմից նավթի հանույթի աճը 2015թ. կկազմի օրական 950 հազար բարել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:




























