Սաուդյան Արաբիայի իշխանությունները Իրաքի հետ ողջ սահմանով մինչեւ Հորդանանի հետ սահմանի Թուրայֆայի շրջան, ինչպես նաեւ մինչեւ Քուվեյթի հետ սահմանի Հաֆար ալ-Բաթինա շրջան էլեկտրոնային արգելափակոց կկառուցեն: Ինչպես գրում է բրիտանական Telegraph-ը, այդ քայլը նպատակ ունի խոչընդոտել թագավորության տարածք ներթափանցելու ջիհադիստների հավակնություններին:
Ի տարբերություն Չինական պատի՝ այն պատրաստված կլինի ոչ թե աղյուսից, այլ էլեկտրոնային տվիչներով մտեղալարերից:
Առաջին անգամ 960 կմ-անոց արգելափակոցի մասին խոսել են 2006թ., Իրաքի քաղաքացիական պատերազմի եռուն շրջանում: «Իսլամական պետություն» խմբավորման ռազմական հաջողությունները երկրին ստիպել են վերադառնալ այդ գաղափարին, հայտնում է Newsru.co.il-ը:
Արգելափակոցը բաղկացած է 5 շարք փշալարերից եւ ունի դիտարկման տեսախցիկներ:
Կստեղծվի նաեւ հատուկ պարեկային ստորաբաժանում, որը կապահովվի 240 զրահամեքենաներով եւ 10 բջջային ռադիոտեղորոշիչների համակարգերով: Սահմանին կծառայեն 30 հազար զինծառայողներ:




























