Էջմիածին-Մարգարա ճանապարհի 7-րդ կմ-ին, հունվարի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: