37-ամյա Նաիրա Ա.-ն հունվարի 6-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ Նալբանդյան փողոցում գտնվող բարերից մեկում իր ծանոթ Արտակ Մ.-ն, օգտվելով իր բացակայությունից, պայուսակից գողացել է բջջային հեռախոսը` պատճառելով 140.000 դրամի վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողներն այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով օրերս Անդրանիկի փողոցի 138 շենքից բերման են ենթարկել 36-ամյա Արտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: