Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 57 հասցեի դիմաց, հունվարի 14-ի երեկոյան, իրար են բախվել «ՎԱԶ-21150», «Ֆոլքսվագեն» եւ երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-21150»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























