Հիվանդանոցից, հունվարի 14-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ բազկոսկրի փակ կոտրվածք` մինիմալ տեղաշարժ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 74-ամյա մի կին եւ հայտնել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայում վայր է ընկել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում տուժող կինը բացատրություն է տվել, որ նշված վնասվածքը ստացել է հունվարի 13-ին, ժամը 22.30-ին, Ազատության պողոտայի թիվ 11 շենքի դիմաց՝ անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: