Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում, հունվարի 15-ին, ժամը 01.20-ին, իրար են բախվել «Օպել», «Հոնդա» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: