Այսօր՝ հունվարի 16-ին Իրաքի մայրաքաղաքում մի քանի պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով 9 մարդ է զոհվել, հայտնում են երկրի իրավապահ մարմինները:
Առաջին հարձակումն իրականացվել է Բաղդադի հյուսիս-արեւմուտքում: Այնտեղ զինյալները ականանետերով գնդակոծել են մի քանի բնակելի շենքեր, ինչի արդյունքում 4 իրաքցի զոհվել է, 13-ը վիրավորվել:
Ավելի ուշ պայթյուն է որոտացել Էլ-Հուսեյնիայի թաղամասի հյուսիս-արեւելքում: Ահաբակեչության արդյունքում 3 մարդ է զոհվել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Երրորդ պայթյունը որոտացել է քաղաքի արեւմուտքում, ավտոպահեստամասերի խանութի մոտ: Հաղորդվում է երկու զոհերի եւ 9 վիրավորների մասին:
2014թ. Իրաքում 15 հազար մարդ դարձել է բռնության զոհ: Առողջապահության, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների տվյալներով՝ անցած տարի, 2013թ. համեմատությամբ, երկու անգամ ավելի քիչ մարդ է զոհվել:




























