Գյումրիում տեղի ունեցած ինքնաբուխ բողոքի ակցիայի ժամանակ երեկվա դեպքերի հետ կապված ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (խուլիգանություն) եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը):
Այս պահին քրեական գործով անցնող կասկածյալներ չկան:




























