Ամերիկյան գիտնականները որոշել են ուսումնասիրել մարդկանց բնավորությունը, որոնք սոցիալական ցանցերում մեծ քանակությամբ լուսանկարներ են հրապարակում, այդ թվում՝ սելֆի: Այս դեպքում հետազոտողների ուշադրության կենտրոնում են եղել հիմնականում տղամարդիկ:
Փորձին մասնակցել է 18-40 տարեկան շուրջ 800 տղամարդ: Ըստ Informing-ի, նրանք պատասխանել են մի շարք հարցերի, որոնց վերլուծության արդյունքում պարզվել է, որ շատ սելֆիներ հրապարակող տղամարդիկ նարցիսիզմի եւ հոգեկան խնդիրների հակվածություն ունեն:
Պարզվում է՝ սելֆին տղամարդկանց ինքնասիրահարվածության նշան է, որոնք ավելի շատ գնահատում են իրենց արտաքինը, քան այլ հատկանիշներ: Գիտնականները նաեւ նշում են, որ բազմաթիվ տղամարդիկ սոցիալական ցանցերում լուսանկարներ տեղադրելուց հետո դրանք հատուկ ծրագրերով մշակում են: Դա, հոգեբանների կարծիքով, խոսում է նարցիսիզմի հակվածության մասին:
Գիտնականները վստահ են, որ սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարների միջոցով կարելի է հստակ կերպով որոշել այս կամ այն մարդու բնավորությունը:




























