Ամերիկացի բնապահպանները պնդում են, որ անտրոպոցենի նոր երկրաբանական ժամանակաշրջանը սկսվել է 1945թ. միջուկային պայթյուններից:

Բնապահպան Յուջինը Սթորմերը անտրոպոցենը սահմանում էր որպես երկրաբանական ժամանակաշրջան, որը հաջորդում է հոլոցենին եւ բնութագրվում է Երկրի կենսոլորտի վրա մարդու էական ազդեցությամբ:

Գիտնականներն իրենց Anthropocene Review աշխատանքում ուսումնասիրել են մոլորակի մակերեսին երկրի մշակութային եւ երկրաբանական շերտերի կառուցվածքները եւ եկել այն եզրահանգման, որ 1940-ական թթ. կեսերից սկսած՝ այն էական փոփոխությունների է ենթարկվել: Գիտնականներն առաջարկել են որպես անտրոպոցենի սկզբնակետ վերցել 1945թ. հուլիսի 15-ը, երբ ԱՄՆ-ն պայթեցրել է առաջին ատոմային ռումբը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Independent-ին:

Մասնագետների կարծիքով, հենց 1945թ.-ի ի վերը մարդը Երկիրն ամենաշատն է փոխել: Գիտնականները թվարկել են այդ փոփոխությունների հիմնական պատճառներն ու հետեւանքները: Պատճառների թվում են քաղաքային բնակչության թվաքանակի, էներգիայի ընդհանուր սպառման, քիմիկատների օգտագործման աճը: Գիտնականների կարծիքով, դա հանգեցրել է մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության եւ միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացմանը, կենդանիների մահվան, անտառների ոչնչացման եւ Երկրի կենսոլորտի այլ բացասական հետեւանքների: