ԱՄՆ-ի Գերագույն դատարանը 2,5 ժամ տեւած քննարկումից հետո իր դիտարկմանն է ընդունել Քենթուքի, Միչիգան եւ Թենեսի նահանգների մի քանի նույնասեռական զույգերի հարցերը՝ դրանք միավորելով մեկ ընդհանուր գործի մեջ:
Հայցվորները հակասական են համարում իրենց նահանգների սահմանադրությունում նույնասեռականների հարաբերությունների պաշտոնական ձեւակերպումների պահպանվող արգելքները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միեւնույն ժամանակ, երկրի բոլոր նահանգներում միասեռ ամուսնությունների օրինականացման խնդրանքով ԱՄՆ-ի գերագույն դատարան է դիմել նաեւ Սպիտակ տան վարչակազմը:
Լսումները կսկսվեն 2015թ. ապրիլին: Վերջնական որոշումը կընդունվի հունիսի վերջին: Ներկայումս նույնասեռ ամուսնությունները օրինականացվել են 50 նահանգներից 36-ում եւ Կոլումբիայի դաշնային շրջանում:




























