Հունվարի 16-ին Փարիզում՝ Սաուդյան Արաբիայի դեսպանատան մոտ, Femen շարժման ակտիվիստները, ի աջակցություն բլոգեր Ռաիֆ Բադավիի, բողոքի ցույց են անցկացրել:
Ինչպես հաղորվում է Femen-ի մամուլի հաղորդագրության մեջ, ցույցը տեղի է ունեցել «էկզեկուցիայի» տեսքով. շարժման մասնակիցները մտրակի 50 հարված են հասցրել սալարկին:
«Վախի եւ ահաբեկչության թագավորությունը» պետք է դադարեցնի ահաբեկել իր ենթականերին՝ հանուն մարդասիրության, ժողովրդավարության եւ ազատության», - ասվում է շարժման մամուլի հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նաեւ դատապարվում է ֆրանսիական Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա իսլամիստների հարձակումը:
Ավելի վաղ, Սաուդյան Արաբիայում Ռաիֆ Բադավին բլոգ ստեղծելու համար դատապատրվել էր 10 տարվա ազատազրկման եւ մտրակի 1000 հարվածների: Բադավիին մեղավոր են ճանաչել իսլամը վիրավորելու մեջ: Հարվածների տեսքով պատիժը բլոգերի համար հրապարակային է, ընդ որում այն պետք է ի կատար ածվի 19 շաբաթ շարունակ:





























