Moody's միջազգային վարկանշային գործակալությունը ռուսական պետական պարտատոմսերի վարկանիշը նվազեցրել է մինչեւ «Baa» մակարդակ, ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում:

Ըստ գործակալության՝ վարկանշի նվազեցման պատճառը նավթի գների անկումով պայմանավորված երկրի տնտեսական զարգացման հեռանկարների վատթարացումն է: Բացի այդ, նշվում է, որ Moody's-ը կանխատեսում է Ռուսաստանի 2015թ. ՀՆԱ-ի 5,5%-անոց անկում, իսկ 2016թ.՝ մոտ 3%, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը 2015թ. առաջին եռամսյակում ակնկալում է տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի ավելի քան 1%-անոց անկում: