Օդատիեզարական հետազոտությունների եւ օվկիանոսների ու մթոնլորտի ուսումնասիրության ազգային վարչության (NOAA) հետազոտության արդյունքներով՝ 2014 թվականին գրանցվել է Երկրի մակերեւույթի առավելագույն միջին ջերմաստիճանը: Այդ մասին հաղորդվում է ՆԱՍԱ-ի կայքում:
Կարմիրով նշված են այն հատվածները, որտեղ ջերմաստիճանը 1880թ.-ի համեմատությամբ բարձրացել է, կապույտով՝ իջել:
Երկրագնդի ջերմաստիճանը՝ սկսած 1880-ականներից, երբեք այնքան բարձր չի եղել, որքան 2014թ.-ին։ Այն 0,8 աստիճանով ավելի բարձր է, քան 1880 թվականին և 0,69 աստիճանով բարձր է, քան 20-րդ դարի միջին ջերմաստիճանը, հայտնում է Lenta.ru-ն:
Հետազոտության մեջ նշվում է, որ օվկիանոսի մակերեսի միջին ջերմաստիճանը ռեկորդային է եղել, իսկ ցամաքինը դիտարկումների ողջ ժամանակահատվածի համար՝ 4-րդը: Արկտիկայում վերջին 25 տարիների ընթացքում տեղի է ունենում միջին ջերմաստիճանի նվազում, միեւնույն ժամանակ, Անտարկտիդայում այս միտումը չի նկատվում:
Տեղի ունեցող գործընթացների հիմնական պատճառը մթնոլորտում ածխաթթու գազի խտության մեծացումն է: 2013թ. մթնոլորտում դրա պարունակությունը նույնպես ռեկորդային է եղել:




























