Ամերիկյան Մեծ Լճերի շրջանում բնակվող երիտասարդ աղջիկը մտադիր է ամուսնանալ սեփական հոր հետ: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 18-ամյա աղջիկը վստահ է, որ իրենք անպայման երեխաներ կունենան:
12 տարվա բաժանումից հետո նա հորը հանդիպել է 16 տարեկան հասակում: Նրա մայրը հղիացել է ավարտական երեկոյի ժամանակ եւ աղջիկը մեծացել է մոր հետ, որին նա բիսեքսուալ է համարում: Հայրը դստերը գտել է Facebook սոցիալական ցանցի միջոցով, երբ նա դեռ սովորում էր ավագ դպրոցում: Հանդիպելուց հետո, աղջիկը հոր հետ ապրել է մեկ շաբաթ:
Այդ մեկ շաբաթվա ընթացքում հոր եւ դստեր միջեւ սեռական մերձեցում է տեղի ունեցել, ընդ որում առաջին անգամ աղջկա կյանքում: Դրանից հետո նրանք սկսել են հանդիպել: «Պատճառը, որի համար ես կորցրի կուսությունս, այն է, որ ես ոչ մեկի հետ այդքան հարմարավետ չեմ զգացել, ինչպես նրա հետ»,-պատմել է աղջիկը:




























