Բրիտանիայի ամենատարեց կինը՝ Էթել Լանգը, մահացել է 114 տարեկանում:

Ինչպես հաղորդում է 9tv-ն՝ վկայակոչելով BBC-ն, Էթել Լանգը ծնվել է Վիկտորիա թագուգու իշխանության տարիներին, 1900 թվականի մայիսի 27-ին եւ ողջ կյանքը ապրել է Հարավային Յորքշիր քաղաքում:

2005 թվականին նա տեղափոխվել է Բերնսլիի ծերանոց, որտեղ անցկացրել է կյանքի վերջին տարիները: Էթել Լանգի դուստրը 91 տարեկան է:

Այն բանից հետո, երբ 2013 թվականին 113 տարեկանում մահացավ Մեծ Բրիտանիայի ամենատարեց կինը՝ Գրեյս Ջոնսը, երկարակեցության ռեկորդակիրը դարձավ Էթել Լանգը: Նա իր կենդանության օրոք տեսել է 6 միապետների, 22 վարչապետների եւ 2 համաշխարհային պատերազմներ: