Երիտասարդ կանադացի Ջորդան Աքսանին, ով պատահական աղջկա հետ շուրջերկրյա ճանապարհորդության էր մեկնել միայն այն պատճառով, որ նա իր նախկին ընկերուհու անունն ունի, վերադարձել է ուղեւորությունից եւ պատմել, թե ինչ է տեղի ունեցել:
Ըստ Metro-ի, 28-ամյա Ջորդանը շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այդպես էլ իրական սեր չի գտել: Նրան ուղեկցող 23-ամյա ուսանողուհի Էլիզաբեթ Գալահերը նշել է, որ մեծ հաճույք է ստացել Ջորդանի հետ ճանապարհորդությունից, սակայն նրան որպես եղբայր է ընկալել: Բացի այդ, Էլիզաբեթն ընկեր ունի, որին այնքան էլ դուր չի եկել այս ուղեւորության գաղափարը:
Ջորդան Աքսանին անցյալ տարի Ծննդյան տոների համար շուրջերկրյա ճամփորդություն է ամրագրել ընկերուհու՝ Էլիզաբեթ Գալահերի հետ, սակայն նրանք բաժանվել են: Տորոնտոյի 28-ամյա բնակիչը համացանցում արշավ է սկսել, որպեսզի Էլիզաբեթ Գալահեր անունով մեկին գտնի՝ տոմսերը չկորցնելու համար: Էլիզաբեթ Քուին Գալահեր անունով 23-ամյա ուսանողուհին ընդունել է Ջորդանի առաջարկը:
Դեկտեմբերի 21-ից հունվարի 8-ը տեւած ուղեւորության ընթացքում նրանք եղել են Նյու Յորքում, Վիեննայում, Հոնկոնգում, Բանգկոկում, Նյու Դելիում, Կհաո Լակում, Վենետիկում, Միլանում եւ Պրահայում:




























