Վաշինգտոնում ոստիկանությանն աջակցության քայլերթին 500-600 մարդ է մասնակցել: Ոստիկանության տվյալների համաձայն, ցուցարարները, որոնց մեծ մասն իրավապահներ ու նրանց հարազատներ են եղել, բողոքել են ոստիկանների հանդեպ բռնության դեմ:
Ակցիան կազմակերպվել է Նյու Յորքում երկու ոստիկանի գնդակահարությունից հետո: Անցնող ամիսներին ԱՄՆ-ում ցույցերի ալիք էր բարձրացել ոստիկանական ամենաթողության դեմ, այդ թվում՝ փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ: Ըստ ՌԻԱ Նովոստիի, ակցիայի կազմակերպիչները նշել են, որ ոստիկանների մեծ մասը չարաշահումներ թույլ չի տալիս:
Քայլերթը կազմակերպել են ոստիկանության երեք սպաների կանայք, ովքեր կարծում են, որ ոստիկանությունը քաղաքացիների երախտագիտության կարիքն ունի:




























