Գերմանիայի քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ հասարակական վայրերում տեսահսկման խցիկներն իրենց կփրկեն ահաբեկչությունից: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Ֆրանսիայում եւ Բելգիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո հարցվածների 72%-ը կողմ են արտահայտվել փողոցներում եւ հանրային հաստատություններում տեսահսկման խցիկների թվի ավելացմանը:

Ըստ Gazeta-ի, հարցման մասնակիցների 56%-ը գոհ է ահաբեկչության սպառնալիքի կանխարգելման շուրջ իշխանությունների աշխատանքից, իսկ 32%-ն այլ կարծիքի է: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի հատուկ ծառայությունները հետեւում են երկրի տարածքում գործունեություն ծավալող ահաբեկչական հարյուրավոր խմբավորումների: