ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը նախագահի կնոջ՝ Միշել Օբամայի տարեդարձը օգտագործում է, որպեսզի բարելավի ֆինանսական դրությունը: Այս մասին գրում է The Daily Caller-ը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն, դեմոկրատներն առաջարկում են իրենց անունը գրել էլեկտրոնային շնորհավորական բացիկի վրա, որը ծննդյան օրն ուղարկվելու է Միշել Օբամային: Ծառայության արժեքը 10-ից մինչեւ 2.000 դոլար է:

Ըստ Gazeta-ի, այս առաջարկության մասին բազմիցս հիշատակվել է կուսակցության Twitter-ում: Նշվում է, որ հունվարի 17-ին ամերիկյան ղեկավարի կինը 51 տարեկան դարձավ: