Ֆիլիպինների մայրաքաղաքում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագին 6 մլն մարդ է մասնակցել: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով BBC News-ին:
Պատմության մեջ առաջին անգամ է Պապին լսելու համար այդքան մարդ հավաքվել: Հատկանշական է, որ չնայած անձրեւոտ եղանակին, մարդիկ շատ ավելի վաղ են գնացել զբոսայգի, որտեղ պետք է անցկացվեր պատարագը:
Իր ելույթի մեծ մասը Հռոմի պապը նվիրել է «Հայան» փոթորկի զոհերին, որը Ֆիլիպիններում մոլեգնեց 2013 թվականին եւ հազարավոր կյանքեր խլեց:
Ընդհանուր առմամբ, Հռոմի պապի ասիական շրջագայությունը վեց օր է տեւել:




























