Իռլանդիայի առողջապահության նախարար Լեո Վարադկարը խոստովանել է, որ նույնասեռական է: Այս մասին գրում է The Irish Timesը:
«Ես նույնասեռական եմ, դա գաղտնիք չէ: Բայց պարտադիր չէր, որ այդ տեղեկությունը բոլորն իմանային: Նախկինում ես այդ մասին հրապարակայնորեն չէի խոսում»,- տեղական ռադիոկայաններից մեկի եթերում հայտարարել է նախարարը:
Մայիսին Իռլանդիայում նույնասեռական ամուսնությունների շուրջ հանրաքվե է անցկացվելու: «Շուտով մեր երկրում հանրաքվե կանցկացվի, այդ պատճառով պարզապես ցանկանում են ազնիվ լինել մարդկանց հետ»,- իռլանդացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Gazeta-ն:
2014 թվականի նոյեմբերի սկզբին Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկեւիչը նույնպես հայտարարել էր, որ նույնասեռական է:




























