Կիրակի Ուկրաինայի հայկական եկեղեցիներում Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի պատարագ է մատուցվել: Այս մասին AnalitikaUA.net-ին հաղորդել են ՀԱԵ Ուկրաինայի թեմից:
Կիեւի հայկական մատուռում, որի տարածքում առաջնորդանիստ եկեղեցի է կառուցվելու, պատարագը մատուցել է հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Շահնազարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ 2 տարեկան աղջնակի: Միակ ողջ մնացածի՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը կայուն ծանր է:
Հիմնական կասկածյալը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել եւ ձերբակալել են հայ-թուրքական սահմանին: Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի համաձայն: Սպանության փաստով գործ է հարուցել նաեւ Հայաստանի Քննչական կոմիտեն:




























