Ռուբլու անկումը լուրջ սպառնալիք է Ռուսաստանում աշխատող իրենց քաղաքացիների դրամական փոխանցումներից կախում ունեցող ինը երկրների տնտեսությունների համար, գրում է The Guardian-ը:

Թերթը, վկայակոչելով Համաշխարհային բանկի տվյալները, հայտնում է, որ ընդհանուր առմամբ այդ երկրները կարող են 10 մլրդ դոլար կորցնել 2015 թվականին:

Տնտեսական դժվարությունների լույսի ներքո նախկին խորհրդային հանրապետություններից գնացած շատ միգրանտներ մտածում են Ռուսաստանը լքելու մասին, նշում է The Guardian-ը:

Բրիտանական թերթը հավելում է, որ այդ երկրներից մի քանիսում ռուբլու անկումը կարող է քաղաքական ճգնաժամ հրահրել:

Տարածաշրջանի տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են, եւ ռուսական ռուբլու արժեզրկումը ներգործություն է ունենում ՌԴ-ի հարեւանների արժույթների վրա, գրում է The Guardian-ը՝ հավելելով, որ ռուբլու փլուզումը, մասնավորապես, արդեն հանգեցրել է Թուրքմենիայի արժույթի արժեզրկմանը եւ կարող է ղազախստանյան տենգեի հետգա արժեզրկման պատճառ դառնալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ դրամական փոխանցումներից է կախված ՀՀ տնտեսության 21, Վրաստանի տնտեսության՝ 12, Ղրղըզստանի տնտեսության՝  31,5 , Մոլդովայի տնտեսության՝ 25, Տաջիկստանի տնտեսության՝ 42, Ուկրաինայի տնտեսության՝ 5,5, Լիտվայի տնտեսության՝ 4,5, Ադրբեջանի տնտեսության՝ 2,5, Ուզբեկստանի տնտեսության 12 տոկոսը: The Guardian-ը նշում է, որ այդ երկրների ստացած դրամական փոխանցումների մեծ մասը հենց Ռուսաստանի գոց է կատարվում: 

2014 թ. դեկտեմբերի կեսերին համաշխարհային գխավոր արտարժույթների նկատմամբ ռուբլու փոխարժեքի  աստիճանական նվազումից հետո փլուզում տեղի ունեցավ. երկու օրում ռուբլին արժեզրկվեց  17%-ով, ինչը չէր եղել՝ սկսած 1998 թ.-ից: