Ռուսաստանի բոլոր քաղաքացիները ծննդյան պահից ավտոմատ կերպով կենսաթոշակային ցմահ հաշիվ կունենան: Համապատասխան օրինագիծ է մշակել աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը, հայտնում է «Իզվեստիան»:
«Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը նախաձեռնել է օրինագծի մշակում, որով նախատեսվում է հեշտացնել քաղաքացիների անհատական հաշվի ապահովագրական համար ստանալու», — թերթին հայտնել են նախարարությունից:
Ներկայումս Ռուսաստանում ապահովագրական համար կարելի է ստանալ միայն դիմումով: Որպես կանոն՝ ռուսաստանցիներն այդ հաշիվը բացում են առաջին անգամ աշխատանքի ընդունվելիս:
Ապահովագրական համարը մարդուն տրվում է ողջ կյանքի համար, եւ, ի տարբերութուն անձնագրի համարի, փաստաթղթերը փոխելիս փոփոխության ենթակա չէ: Համարն անհրաժեշտ է gosuslugi.ru կայքում գրանցվելու համար:




























