Այսօր՝ հուլիսի 13-ին երկրաշարժ է եղել Հայաստանի տարածքում:

Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2.5 մագնիտուդի երկրաշարժը գրանցվել է  տեղական ժամանակով ժամը 15:19-ին , Սեւան քաղաքից 8 կմ դեպի հարավ-արևմուտք  ընկած տարածքում:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում եղել է 3 բալ: