Իսլանդիայում Բարդարբունգա հրաբխի ժայթքմունը հանգեցրել է 85 քմ մակերեսով եզակի լավայի լճի գոյացմանը: Ժայթքումը սկսվել է անցած տարվա օգոստոսին եւ շարունակվում է մինչեւ օրս:

Ինչպես հաղորդում են տեղական իշխանությունները, հրաբխի սեյսմիկ ակտիվությունը նախկինի պես զգալի է, այնտեղ ամեն օր քիչ հզորությամբ ստորգետնյա ցնցումներ են տեղի ունենում հայտնում է Euronews-ը:

Նշվում է, որ դուրս ցայտած լավայի հոսանքների ծավալները Իսլանդիայիպատմության վերջին 200 տարվա ընթացքում ամենախոշորն են: