2014թ. դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, Հայաստանում ցիտրուսների գները նվազել էին: Այս մասին հունվարի 19-ին լրագրողներին հայտնել է Ազգային վիճակագրական ծառայության գնումների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Այսպես, մանդարինի գինը նվազել էր 6,2%-ով, նարինջի գինը՝ 5,3%-ով, կիտրոնինը՝ 7,2%-ով: Տոնական սեղանների բաղկացուցիչ մաս կազմող չրերը թանկացել են 11,4%-ով, բանանները՝ 5,5%-ով: Հունական ընկույզը թանկացել էր 8,4%-ով, չամիչը՝ 7%-ով, արմավը՝ 36,7%-ով: Խնձորը մեկ ամսվա ընթացքում թանկացել էր 14,5%-ով, տանձը՝ 16,4%-ով, խաղողը՝ 5,7%-ով:
Ընդհանուր առմամբ, նոյեմբերի համեմատ դեկտեմբերին Հայաստանում մրգերի գներն աճել էին 8,3%-ով:




























