Սեուլում սկսվել է Korean Air ավիաընկերության ղեկավար Չո Հյոնի դատը, որին մեղադրում են ավիացիոն անվտանգության կանոնները խախտելու մեջ:

Դեկտեմբերի սկզբին նա պահանջել էր չվերթից հեռացնել բորտուղեկցորդին, որն իրեն ընկույզը տոպրակով էր մատուցել, այլ ոչ թե ափսեի մեջ, ինչպես հրահանգված էր:

Նրան կալանավորել էին դեկտեմբերի վերջին: Դատարանի առաջ Չո Հյոնը ներկայացել էր  բանտային կանաչ համգուստով, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ դատախազների՝ Չո Հյոնը խախտել է  ավիացիոն անվտանգությունը՝ անձնակազմին հրամայելով օդանավը սպասասրահի մոտ վերադարձնել, երբ այն արդեն թռիչքուղում էր: Այդ ժամանակ նա ընկերության փոխնախագահն էր:

Չո Հյոնին մեղադրում են նաեւ հանցանշանները կեղծելու մեջ՝ միջադեպը թաքցնելու նպատակով: