Երկրի հյուսիսային լայնությունների բնակիչները մարտի 20-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը, եզակի երեւույթի ականատեսը լինելու հնարավորություն կունենան: Այդ օրը սպասվում է արեգակի լրիվ խավարում: Լուսինը կծածկի արեգակի սկավառակը, եւ երկնակամարում անզեն աչքով հնարավոր կլինի տեսնել Վեներա մոլորակը:

Աստղաֆիզիկոսները հաղորդում են, որ արեգակի լրիվ խավարումը, որը հազվադեպ է լինում գարնանային գիշերահավասարին, սպասվում է 2015թ. մարտի 20-ին՝ Երեւանի ժամանակով 12:18-ին: Իսկ երկնքում Վեներա մոլորակը տեսնելու հնարավորությունը բաց թողած մարդիկ կրկին անգամ այն կարող են վայելել միայն 2033թ., հայտնում է Informing-ը:

Հայտնի է, որ Վեներան ավելի հստակ տեսանելի կլինի Իսլանդիայում: