112 ամյա բրիտանուհի Գլեդիս Կուպերը իրեն 70 տարեկանից ոչ ավելի, գրում է The Daily Express-ը: Ինչպես նշում է թերթը, նախորդ հինգշաբթի Կուպերը ճանաչվել է Միացյալ Թագավորության ամենածեր մարդը:

Կուպերն այս կոչմանն արժանացել է 114-ամյա Էթել Լենգի մահվանից հետո: Երեք օր անց Կուպերը նշել է իր ծննդյան տարեդարձը. նա արդեն 112 տարեկան է: Բրիտանահին ունի մեկ որդի, չորս թոռ եւ վեց ծոռ, հաղորդում է Gazeta-ն: «Ես շատ զարմացած եմ: Կարծում էի՝ ամենատարեց մարդն եմ միայն իմ բնակավայրում (Ուայթ կղզում)», - հայտարարել է Կուպերը:

«Իմ հաջողության գաղտնիքը մշտական զբաղվածության մեջ է, - նշում է բրիտանուհին, - ես երբեք հիմարություններ չեմ արել եւ միշտ ակտիվ եմ եղել: Թերթը հիշեցնում է, որ աշխարհի ամենատարեց մարդը 116-ամյա ճապոնուհի Միսաո Օկավան է: