Իսրայելի գլխավոր դատախազությունը երաշխավորել է անձնագրում սեռը փոխելը՝ առանց նախապես վիրահատության կատարման:

Այս հարցի կարգավորմամբ կզբաղվի Առողջապահության նախարարությանը կից կոմիտեն, որի պարտականություններից սեռի փոփոխման թույլտվություն տրամադրելը: Այսուհետ այն կզբաղվի նաեւ սեռի ոչ վիրահատական փոփոխման համար չափորոշիչների  սահմանմամբ, ինչպես նաեւ կդիտարկի քաղաքացիների փաստաթղթերի փոփոխման մասին դիմումները:

Տվյալ որոշումը կայացվել է Գլխավոր դատախազության, առողջապահության, արդարադատության եւ ներքին գործերի նախարարությունների  խորհրդակցության արդյունքում:  Կողմերը եզրակացության են եկել, որ Իսրայելը պետք է հետեւի միջազգային փորձին, ըստ որի՝  բազում առաջադեմ պետություններ թույլ են տալիս իրենց քաղաքացիներին անձնագրում փոխել սեռը՝ առանց վիրահատության ենթարկվելու:

Հարցը կտրուկ է դրվել Իսրայելի Գերագույն դատարանում վեջերս տեղի ունեցած դատից հետո, որը շահել են երկու տրանսսեքսուալներ:  Կանայք բողոքել են ՆԳՆ-ից՝ առանց վիրահատության անձնագրում սեռը փոխելն արգլելու համար: Արդյունքում դատարանը նրանց թույլատրել է փոխել անունն ու ազգանունը, սակայն ոչ սեռը, քանի որ այդ պահին դա արգելված էր երկրի օրենսդրությամբ, փոխանցում է Informing-ը:

Խնդրի լուծման հարցում ակտիվ մասնակցություն է ունեցել ՑԱԽԱԼ-ը: Պարզվել է, որ տրանսգենդեր կանանցից մեկը վերջերս բանակում է ծառայել, սակայն հարկադրված է եղել հրաժարվել ծառայությունից, քանի որ ստիպված է եղել ծառայել  տղամարդկանց զորամասերում եւ տղամարդու համազգեստ հագնել:

ՑԱԽԱԼ-ը երաշխավորել է, որ կաջակցի սեռը փոխել ցանկացողներին՝ նրանց համար հատուկ հորմոնային բուժում  ապահովելով եւ տեղափոխելով այն զորամասեր, որտեղ իրենք իրենց  հարմարավետ կզգան: