Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը քաղաքի ամենախոշոր առանձնատունը կառուցելու նպատակով Նյու-Յորքում գաղտնի թաունհաուսներ է գնում, գրում է The New York Post-ը:

Ինչպես գրում է պարբերականը, Աբրամովիչը հոկտեմբերին 29,7 մլն դոլար է ծախսել Վերին Իսթ-Սայդ թաղամասի East 75th Street փողոցում անշարժ գույք ձեռք բերելու համար: Երկու ամիս անց նա այնտեղ գնել եւս երկու տուն՝ 18,3 մլն դոլարով: Բացի այդ, տեղական բնակիչների խոսքով՝ ոմն գաղտնի ռուս 20 մլն դոլարանոց եւս մեկ գործարք է կնքել, հայտնում է Gazeta-ն:

Պարբերականի տվյալներով՝ գործարարը ցանկանում է տունը գնել իր, ընկերուհու՝ Դարյա Ժուկովայի, եւ իրենց երեխաների համար: