Շվեդիայի արեւմուտքում 50-ամյա կնոջն աղմկոտ սեքսի եւ շատ բարձր երաժշտություն սիրելու համար վռնդել են վարձով վերցված բնակարանից: Այս մասին գրում է The Local-ը:
Բազմաբնակարան շենքի բնակիչները նախ փորձել են խնդրահարույց հարեւանուհուց ազատվել՝ նրան դեմ բողոք ներկայացնելով շենքի սեփականատիրոջը: 2014 թվականին նրանք դժգոհել են կնոջ բնակարանից լսվող սարսափելի աղմուկի 16 դեպքի մասին՝ նշելով, որ սիրեցյալ ունենալուց հետո շվեդուհու պահվածքն անտանելի է դարձել: Բնակիչների խոսքով, նրանք փորձել են զրուցել հարեւանուհու հետ, բայց նա չի հասկացել: Արդյունքում կնոջը վռնդել են բնակարանից, բայց նա հայց է ներկայացրել դատարան:
Դատարանում տուժած հարեւանները հայտարարել են, որ իրենց հարեւանուհու ինտիմ կյանքն այնքան աղմկոտ է դարձել, որ իրենք ստիպված են քնելիս փակել ականջները:
Ըստ Lenta-ի, դատարանը շենքի սեփականատիրոջ որոշումն օրինական է համարել եւ իրավախախտից պահանջել մինչեւ 2015 թվականի մարտի 16-ը ազատել վարձով վերցրած բնակարանը:




























