Կալիֆորնիայում երկու ուսուցչուհու են ձերբակալել՝ աշակերտների հետ սեռական հարաբերությունների համար: Այս մասին հաղորդում է Abc7-ը:

38-ամյա Մելոդի Լիպերտը եւ 30-ամյա Միշել Գիրելլին դատարանի առջեւ կկանգնեն հունվարի 21-ին: Ներկայում նրանց 20 եւ 50 հազարական դոլար գրավի դիմաց ազատ են արձակել:

Հետաքննության տվյալների համաձայն, 2014 թվականի նոյեմբերին անգլերենի ուսուցչուհի Լիպերտը աշակերտների համար ալկոհոլ է գնել եւ սեռական հարաբերություն ունեցել դեռահասներից մեկի հետ:

Ըստ Gazeta-ի, մի քանի շաբաթ անց նա Գիրելլիի հետ գիշերային արշավ է կազմակերպել դեպի լողափ, որը ներառված չի եղել դպրոցական ծրագրում: Հետաքննության տվյալներով, այդ ժամանակ էլ ուսուցչուհիները դեռահասների հետ սեռական հարաբերություն են ունեցել: