Հին եգիպտական գերեզմանում յուրատեսակ գտածո են հայտնաբերել՝ գիտությանը հայտնի ամենահին Ավետարանից մի հատված, որը եղել է փարավոններից մեկի դիմակում: Ենթադրաբար, կարեւոր պատմական տեքստը մեր թվարկության 1-ին դարի է: Դրա բովանդակությունը դեռ չի ներակայացվում, հաղորդում է Live Science-ը:

Պապիրուսի թերթը՝ ըստ Մարկոսի Ավետարանի մի հատվածով, գտել են դիմակի տակ: Գտածոյի մասին հայտնել է կանադացի աստվածաշնչագետ Քրեյգ Էվանսը: Նրա խոսքով, այդ տեքստը գրվել է մեր թվարկության 90 թվականին:

Գտածոյի կոնկրետ տարեթիվը ճշտելուն օգնել են դիմակի տակ հայտնաբերված այլ փաստաթղթերը: Դրանց շարքում են մահացողի անձնական եւ գործնական նամակները: