Վերջին 4 տարիներին բենգալյան վագրերի պոպուլյացիան աճել է 30 տոկոսով: Այս մասին հաղորդել են Հնդկաստանի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Նախարարության հաշվետվությունում, մասնավորապես, նշվում է, որ այժմ երկրում հաշվվում է 2226 վագր, մինչդեռ 2010-ին այդ թիվը կազմում էր 1706, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 BBC-ի թղթակիցը նշում է, որ Հնդկաստանում է գտնվում աշխարհի բոլոր վագրերի 70 տոկոսը, եւ տվյալ նորությունը պետք է ուրախացնի շրջակա միջավայրի պաշտպաններին: