Ղազախստանի Ժամբիլի շրջանում այսօր՝ հունվարի 20-ին, աղետի է ենթարկվել Ան-2 օդանավը, որի հետեւանքով զոհվել է 5 մարդ, մեկ մարդ կենդանի է մնացել: Այս մասին «Նովոստի Կազախստան» գործակալությանը հայտնել են «Ղազախմիս» մետալուրգիական կոմբինատից, որին պատկանում էր օդանավը:

«Օդանավում էին «Ղազախմիսի» 6 աշխատակիցներ: Նրանցից միայն մեկն է կենդանի մնացել»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ վթարը տեղի է ունեցել Շատիրկուլ հանքի շրջանում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: