Կեղտաջրերը, որտեղ կոյուղաջրերը միանում են արտադրական թափոնների հետ, 58 տարբեր քիմիական տարրերից է կազմված: Բացի թունավոր մետաղներից, կեղտաջրերում նաեւ թանկարժեք մետաղներ կան:
Նման եզրակացության են եկել Արիզոնայի նահանգի Թեմփի համալսարանի ամերիկացի գիտնականները: Նրանք նմուշներ են վերցրել ԱՄՆ տարբեր անկյուններում կեղտաջրերից եւ սպեկտրոմետրի օգնությամբ պարզել դրանցում քիմիական տարրերի առկայությունը:
Արդյունքում պարզվել է, որ խոշոր քաղաքներում թափոններում կարելի է միլիոնավոր դոլլարների թանկարժեք մետաղներ հայտնաբերել, հաղորդում է Informing-ը:
Մասնագետների գնահատմամբ, ամեն տարի մեգապոլիսները կարող են մոտ 2,5 մլն դոլար վաստակել՝ կեղտաջրերից առանձնացնելով ոսկին ու արծաթը:




























