Վրացի իրավապաշտպան Յուրի Վազագաշվիլին զոհվել է Կասպիի շրջանում (Շիդա Քարթլիի տարածաշրջան) գերեզմանոցում պայթյունի ժամանակ: Պայթյունը տեղի է ունեցել որդու գերեզմանի մոտ:

Առկա տվյալներով, պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ծաղկամանի մեջ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Գյուղի բնակիչները պատմել են, որ Վազագաշվիլին այնտեղ էր հարեւանի թաղմանը մասնակցելու համար: Ենթադրաբար, արարողությունից առաջ նա որոշել էր այցելել որդու գերեզմանին: Բնակիչները ենթադրում են, որ պայթյունի կազմակերպիչները, իմանալով իրավապաշտպանի պլանների մասին, այնտեղ պայթուցիկը են թողել:

Տեղի ունեցածի առթիվ դատախազությունը հետաքննություն է սկսել «դիտավորյալ սպանություն» հոդվածի հատկանիշներով: