Սաուդյան Արաբիայում 30 տարեկանից բարձր չամուսնացած կանանց թիվը հասել է 1,5 մլն-ի, հաղորդում է The Gulf News-ը: Դա կազմում է թագավորության բնակչության 33 տոկոսը:

Պարբերականը նշում է, որ այդ թիվը նվազեցված է եւ իրականում անցնում է 2 մլն-ից: Որոշ տղամարդիկ խոստովանում են, որ դեռեւս չեն կարող ամուսնանալ, քանի որ դեռեւս բավարար միջոցներ չունեն ընտանիքը պահելու կամ հարսնացուի ընտանիքին հարսնագին վճարելու համար: Դրա համար շատերը նախընտրում են ամուսնանալ օտարերկրացի կանանց հետ, հաղորդում է Lenta-ն:

Տեղի բնակիչները կոչ են արել կառավարությանը՝ միջոցներ ձեռնարկել այդ խնդրի լուծման ուղղությամբ: Սաուդյան Արաբիայում տղամարդկանց կոչ են անում իրենց տարիքի հարսնացու ընտրել: Մասնավորապես, այդ երկրում քննարկում են անչափահաս աղջիկների եւ օտարերկրացի աղջիկների հետ ամուսնանալու սահմանափակումները հանելու հնարավորությունը: