Ֆլորիդայում դպրոցականներին սատանիստական նկարազարդ գրքույկներ են բաժանել, հաղորդում է Metro-ն:

Գրքույկում առաջարկվում է ներկել սատանային եւ միացնելով կետերը ստանալ նրա պատկերը:

«Մեծ սատանիստական գրքեր երեխաների համար» գրքույկը հրատարակել է «Սատանայի եկեղեցիներ»-ի տեղի ստորաբաժանումը: Գիրքը հրատարակվել է այն բանից հետո, երբ Ֆլորիդայի պահպանողական քրիստոնեական դպրոցական խորհուրդը թույլ է տվել տեղի դպրոցներին Աստվածաշունչ բաժանել, սակայն արգելել է աթեիստական գրքույկներ բաժանել, օրինակ «Ինչու ես մահմեդական չեմ»-ը:

Դրանից հետո տեղի հակակրոնական խմբերը օգնել են սատանիստական նկարազարդ գիրք հրատարակել եւ տարածել նահանգի դպրոցներում, հաղորդում է Lenta-ն:

«Սատանայի եկեղեցիներ»-ի համահիմնադիր Լուսիեն Գրիվզը հայտարարել է, որ սատանիստները երբեք չեն ձգտել իրենց կրոնական նյութերը տարածել պետական դպրոցներում: Նա ընդգծել է, որ պետության եւ եկեղեցու տարանջատումը համարժեք է այն արժեքներին, որոնք ամրագրված են ԱՄՆ սահմանադրությունում: Միաժամանակ հոգեւորականը հայտարարել է, եթե կրոնական գրքույկներ ու Աստվածաշունչ են բաժանում դպրոցականներին, նրանք պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ նաեւ այլ տեսությունների: