Եվրոպայում ներկայումս հետաքրքրվում են «Թուրքական հոսք» նոր գազատարով, որը կարող է մեծացնել իրենց էներգետիկ անվտանգությունը՝ պաշտպանելով գազի խնդրահարույց տարանցիկ փոխադրողներից: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ներկայումս կառաջարկենք այլընտրանքային («Հարավային հոսքին») նախագիծ, որի հանդեպ արդեն հետաքրքրություն են ցուցաբերում Եվրոպայում: խոսքն այսպես կոչված, «Թուրքական հոսքի» մասին է, որի շուրջ հիմա կոնկրետ քննարկումներ են ընթանում: Հույս ունենք, որ այն կիրականացվի եւ թույլ կտա մեծացնել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը»,-ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: