Շաքարավազի շուկայում Սամվել Ալեքսանյանի դիրքը (փաստացիորեն մոնոպոլիա) անսասան չէ։ Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ «Եթե որեւէ մեկը կարող է շաքարը ավելի էժան եւ որակով իրացնել, ապա շուկան ինքը դա կկարգավորի։

Նկատենք, որ այսօրվա՝ հունվարի 22-ի նիստին կառավարությունը հավանություն է տվել հում եղեգնաշաքարի ներմուծման զրոյական մաքասատուրքին (որից Ալեքսանյանին պատկանող գործարանում շաքար է արտադրվում)։

Որոշումն ընդունվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամության պայմանագրին համապատասխան։