Գերմանիայի Բունդեսթագում Կոալիցիոն ուժ կազմող Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության խմբակցության պաշտոնական կայքում հունվարի 21-ին հրապարակվել է նույն խմբակցության Մարդու իրավունքների եւ հումանիտար օգնության հարցերով խոսնակ Ֆրանկ Շվաբեի «Ադրբեջան. չվաճառել մարդու իրավունքները նավթի դիմաց» վերնագրով հայտարարությունը:

Հայտարարությունում, մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանի նախագահի Բեռլին կատարած այսօրվա այցի շրջանակներում իրավունք չկա խոսել միայն տնտեսական հարաբերությունների մասին: Հաշվի առնելով քննադատների դեմ ավտորիտար ռեժիմի կողմից կիրառվող խոշտանգումների ալիքը, մարդու իրավունքների պահպանումը պիտի մնա օրակարգի ամենավերեւում: Եթե մենք մեր եվրոպական արժեքները լուրջ ենք ընդունում, գրում է Շվաբեն, ապա մենք պետք է բարձրացնենք Ադրբեջանում կեղծ մեղադրանքներով բանտերում պահվող իրավապահ մեր գործընկերների թեման:

Հայտարարությունում ասում է նաեւ որ ադրբեջանական իրավապաշտպանները եւ ակտիվիստները հաճախ մեղադրվում են թմրանյութերի հետ կապված հանցանքների մեջ, իսկ այդ թմրանյութերը նրանց պարտադրվում են նախօրոք:

ՍԴԿ ներկայացուցիչը վստահ է, որ ռեժիմն իրականացնում է մարդու իրավունքների, մասնավորապես մտքի ազատ արտահայտման իրավունքի, զանգվածային խախտումները: Խոսվում է նաեւ ավելի քան 100 քաղբանտարկյալների առկայության մասին:

Հայտարարությունը եզրափակում է «մարդու իրավունքները բանակցությունների ենթակա չեն, նաեւ նավթի դիմաց» նախադասությամբ: